Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն նախապատրաստվում է ձմեռային 2-րդ խաղերին  

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն նախապատրաստվում է ձմեռային 
2-րդ խաղերին

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հերթական ժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ժողովի ընթացքում քննարկվել է հաջորդ տարի՝ 2021 թվականի փետրվարին կայանալիք Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպչական հարցերը: Ժողովի ընթացքում  նշանակվել են համապատասխան տարածաշրջանների (ըստ երկրների, քաղաքների ) մասնագետ համակարգողները:

Ըստ այդմ՝ Հարավային և Հյուսիսային Ամերիկաների և եվրոպական  երկրների  քաղաքային կոմիտեների հետ տարվող աշխատանքների համակարգող է նշանակվել Սևակ Կարապետյանը, ԱՊՀ երկրների հետ՝ Անահիտ Մխիթարյանը, Ասիական երկրների՝ Եփրեմ Մկրտչյանը, Մերձավոր Արևելքի երկրների՝ Հայկանուշ Նիկոյանը, Հայաստանի և Արցախի՝ Գևորգ Գալստյանը:

Աշխատանքների կատարման գործընթացի հսկողությունը վերապահվել է Համահայկական խաղերի կոմիտեի նախագահի խորհրդական Դերենիկ Գաբրիելյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am